Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կորցնում է, կորցրել է իր իշխանությունը շատ խոշոր համայնքներում: Այսօրվա գրառումը նաև դրա ապացույցն է: Այսօր Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նշեց, որ իշխանական պատգամավորները ընտրությունների վերաբերյալ ինչ-որ թվեր էին հնչեցնում, բայց այդտեղ մանիպուլյացիա կա։ «Օրինակ, գրել էին, որ թեկնածուներից մեկը 70 քանի տոկոս ձայն է հավաքել, բայց պատկերը հետեւյալն է՝ միակ թեկնածուն է եղել, մասնակցության ցուցանիշն էլ եղել է 20%: Այսինքն, 80%-ը մերժել է մասնակցել ընտրություններին»:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ կարելի է դիտարկել խմբակցության մարտավարական քայլերը. «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն համայնքների մեծ մասում մասնակցություն է ունեցել: Խամոյանը նշում է, որ այստեղ կարեւորը ոչ թե «Հայաստան» դաշինքի մասնակցելն էր, այլ փաստը, որ մենք իշխանության փլուզման ականատեսն ենք լինում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է:
Հիշեցնենք, որ Դաշնակցությունը ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունն է: ՀՅԴ թեկնածուները և դաշինքները հայտարարություն էին տարածել, որով բացառել են ՔՊ կուսակցության ավագանու հետ որևէ համագործակցություն:
Մանրամասն՝ տեսանյութում։