կարևոր
1936 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-06 13:45

Նոր Հաճնում գործող քաղաքապետի դաշինքն առաջատարն է. ԿԸՀ նախնական տվյալներ

Նոր Հաճնում գործող քաղաքապետի դաշինքն առաջատարն է. ԿԸՀ նախնական տվյալներ

Կոտայքի մարզի Նոր Հաճնի խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունեցող 21930 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 10540 ընտրող կամ 48.06 տոկոս:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրության նախնական արդյունքերն են.

«ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 5 212
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 156
«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 349
«ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 1 815
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2 751
Անճշտությունների գումարային չափը 0

 

Գագիկ Մաթևոսյանը 2009թ.-ից Նոր Հաճն համայնքի ղեկավարն է: Այստեղ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին: «Վարդան Պապյան» դաշինքը գլխավորում էր Նոր Գեղիի համայնքապետը: Պապյանը դեռ մեկ ամիս առաջ այս տարածաշրջանի քպականներից էր համարվում: ԱԺ ընտրություններում ղեկավարել է ՔՊ նախընտրական շտաբը։