Դեկտեմբերի 6-ից 13-ը ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախաձեռնությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձրաստիճան հանդիպումներն ու խորհրդակցություններ կունենա Ֆրանսիայի պետական մի շարք մարմիններում, Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների հետ:
Բացի քաղաքական հանդիպումների ծրագրից, նա կհանդիպի Փարիզի, Ալֆորտվիլի, Լիոնի, Վալենսիայի եւ Մարսելի համայնքների հետ: