կարևոր
2158 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-06 13:20

Նաիրիում իշխող կուսակցությունը մեծ տարբերությամբ պարտվել է. ԿԸՀ նախնական տվյալներ

Նաիրիում իշխող կուսակցությունը մեծ տարբերությամբ պարտվել է. ԿԸՀ նախնական տվյալներ

Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունեցող 26857 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 13578 ընտրող կամ 50.56 տոկոս:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրության նախնական արդյունքերն են.

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 357
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 042
«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 614
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 387
«ՎԵՐԱԿԱԶՄՅԱԼ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 5 949
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3 888
Անճշտությունների գումարային չափը 0

 

Հաղթանակ է տարել Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Եղվարդի գործող համայնքապետ Նորայր Սարգսյանը։ Համայնքային իշխանություն ձևավորելու համար Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պետք է կոալիցիա կազմի անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերից առնվազն մեկի կամ երկուսի հետ։ Նորայր Սարգսյանը Եղվարդ համայնքը ղեկավարում է 1999 թվականից։