կարևոր
667 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 12:19

Ապարանում ՔՊ- Կարեն Եղիազարյան դաշինք ընտրությունն իշխող ուժի պարտությամբ է ամփոփվել. ԿԸՀ նախնական արդյունքներ

Ապարանում ՔՊ- Կարեն Եղիազարյան դաշինք ընտրությունն իշխող ուժի պարտությամբ է ամփոփվել. ԿԸՀ նախնական արդյունքներ

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունեցող 17579 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 11383 ընտրող կամ 64.70 տոկոս:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրության նախնական արդյունքերն են.

«ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 7 421
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3 705

Անճշտությունների գումարային չափը՝ 0

«Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Եղիազարյանը, որը գործող համայնքապետն է։ 

ՔՊ-ն Ապարանում գրանցել է 50 թեկնածուի ցուցակ, որից 8-ն անկուսակցական, «Կարեն Եղիազարյան» դաշինքի ցուցակը 57 թեկնածուից է բաղկացած, որից 13-ն անկուսակցական են, 18 թեկնածու՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն են ներկայացնում, մնացածը՝ «Քրիստոնյա Հայաստան» կուսակցությունից են։