կարևոր
835 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 11:41

Գավառ խոշորացված համայնքի նախնական արդյունքները

Գավառ խոշորացված համայնքի նախնական արդյունքները

Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունեցող 42182 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 19423 ընտրող կամ 46.05 տոկոս:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրության նախնական արդյունքերն են.

«ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 9 869
«ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ»  ԿՈՒՍԱԿՑՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 1 402
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 7 586
Անճշտությունների գումարային չափը 11

 

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի ներկա համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Գուրգեն Մարտիրոսյանը անկուսակցական է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում և որպես համայնքապետի թեկնածու է առաջադրվել ԱԺ պատգամավոր, նշված կուսակցության անդամ Նարեկ Գրիգորյանը: Նարեկ Գրիգորյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: 2018-2020թթ. եղել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի տեղակալը: 

«Մեր համայնքը» դաշինքը բաղկացած է «Համերաշխություն» և «ՀՅԴ» կուսակցություններից։