կարևոր
1849 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-06 11:41

Մասիսում ընդդիմադիր «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է առաջատարը. ԿԸՀ նախնական տվյալներ

Մասիսում ընդդիմադիր «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է առաջատարը. ԿԸՀ նախնական տվյալներ

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունեցող 62950 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 29511 ընտրող կամ 46.88 տոկոս:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրության նախնական արդյունքերն են.

«ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» ԴԱՇԻՆՔ 14 943
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 13 461

Անճշտությունների գումարային չափը՝ 9

Ընտրությունների արդյունքներով առաջատարը Մասիսի նախկին քաղաքապետի գլխավորած «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում էր Մասիսի ներկայիս համայնքապետի պաշտոնակատար Սայեն Հայրապետյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր նոյեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի 36 խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ էին: