կարևոր
889 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 11:22

Սա պարտությունը՝ հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է. Քրիստինե Վարդանյան

Սա պարտությունը՝ հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է. Քրիստինե Վարդանյան

Ոչ թե չեն կեղծել դրա համար չեն հաղթել, այլ կեղծել են, ամեն միջոց գործածել են, ճնշումներ բանեցրել են ու անգամ դրանով չեն հաղթել։ Գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ապացույց եք ուզում՝ ամենահայտնի կեղծարարներին կգտնեք այս մարդկանց շուրջ, «ամենանախկին», չսիրված, տարիներ շարունակ ընտրություններ կեղծողների համբավ ունեցողներին՝ այս մարդկանց ցուցակներում։

Սա պարտությունն որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է։ Այս գրվածքից մոտավորապես կարելի է պատկերացնել ինչ գիշեր է եղել։ Թիմնը նեղվում է, ասում է. «շեֆ, սենց ո՞նց կլինի, մեր գործերը ոնց որ վատ են, հա՞»։ Ինքն էլ պիտի պատասխանի ու պատասխանում է։

Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանության հեռացումը լրիվ իրատեսական է ու կախված է միայն մեզնից, մնացածը մեզ այս նպատակից շեղելու համար պատմվող պատմություններ են»։