կարևոր
2917 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-06 11:06

Վանաձորում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթել է գործող մարզպետին. ԿԸՀ նախնական տվյալներ

Վանաձորում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթել է գործող մարզպետին. ԿԸՀ նախնական տվյալներ

Վանաձոր խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունեցող 92 182 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 33 199 ընտրող կամ 36.01%-ը:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրության նախնական արդյունքերն են.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 4 809
«ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 683
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 8 295
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 874
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 420
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 313
«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 483
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 984
«ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 12 810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 419
Անճշտությունների գումարային չափը 13

 

Հավելենք, որ այստեղ իշխող ՔՊ կուսակցության թեկնածուն Լուռու մարզպետ Արամ Խաչատրյանն էր, որը պարտվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն ԱՍլանյանին: 

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի 36 խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ էին: