կարևոր
1132 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-06 10:43

Դեկտեմբերի 6-ը՝ փաստաբանի մասնագիտական օր

Դեկտեմբերի 6-ը՝ փաստաբանի մասնագիտական օր

Արդեն երրորդ տարին Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ը նշվում է, որպես փաստաբանի մասնագիտական օր: Գրել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

«Այս տարի լրանում է փաստաբանության 103 ամյակը: 103 տարի հայաստանյան փաստաբանությունը պայքարում է հանուն արդարադատության: Այսօր, վստահաբար կարող ենք ասել, որ ունենք կայացած, անկախ և միասնական ինստիտուտ: Հանդիսանալով քաղաքացիական հասարակության պարտադիր տարր հայաստանյան փաստաբանությունը իր ուրույն տեղն է զբաղեցնում երկրի իրավական համակարգում: Այս կարգավիճակը բոլորիս՝ սեփական մասնագիտական առաքելության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի արդյունք է: Թեև մեր երկրում տիրող իրավիճակով և համավարակով պայմանավորված պատշաճ հանդիսավորությամբ չենք նշում մեր մասնագիտական տոնը, սակայն քաջատեղյակ ենք և մեծապես գնահատում ենք յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքն ինչպես իրավունքի պաշտպանության, այնպես էլ իրավունքի զարգացման, հանրային իրավագիտակցության բարձրացման և իրավական մշակույթի ձևավորման գործում:

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ անսպառ ստեղծագործական ներուժ, կայունություն և նորանոր հաղթանակներ»։