կարևոր
742 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 09:50

Դիլիջանում հրդեհի հետևանքով այրվել է ավտոտնակն ու մեքենան

Դիլիջանում հրդեհի հետևանքով այրվել է ավտոտնակն ու մեքենան

Դեկտեմբերի 6-ին, ժամը 01:09-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:02-ին, մարվել` 02:37-ին: Այրվել են ավտոտնակը (մոտ 50 քմ) և ներսում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։