կարևոր
2830 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-06 09:22

«Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձեւավորելու մասին

«Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձեւավորելու մասին

«Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները համագործակցության մասին հայտարարություն են տարածել, ըստ որի Ախուրյան համայնքում միասնաբար կձեւավորվեն տեղական իշխանություն:

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ախուրյան համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին

2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, ի դեմս դաշինքի անագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանի՝ մի կողմից, և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը՝ համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և  տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին։

«Ախուրյան» կուսակցությունների դաշինք      Արծրունի Իգիթյան    

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք    Կարեն Արշակյան»: