կարևոր
1537 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-06 09:05

Այսօր դեկտեմբերի 6-ն է. 2015 այս օրը Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե

Այսօր դեկտեմբերի 6-ն է. 2015 այս օրը Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե

Դեկտեմբերի 6, տարվա 340-րդ (նահանջ տարիներին՝ 341-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 25 օր։

1492 թ. – Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Հայիթի կղզին։

1534 թ. – հիմնադրվեց Էկվադորի մայրաքաղաք Կիտոն։

1778 թ. – ծնվել է Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը, ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս (մահ. 1850 թ.)։

1865 թ. – ԱՄՆ սահմանադրությամբ երկրում արգելվեց ստրկությունը։

1882 - մահացել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան), Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից։

1917 թ. – Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում պայթեց ռազմամթերքով տեղափոխող նավը, ինչի հետևանքով մահացավ մոտ 2 000 մարդ։

1922 թ. – Իռլանդիան անկախացավ Միացյալ Թագավորությունից։

1956 թ. – մահացել է Դերենիկ Դեմիրճյանը, հայ նշանավոր գրող, հրապարակախոս (ծն. 1877 թ.)։

1958՝ Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեցին Եղեգնաձոր։

1985 թ. – մահացել է Միքայել Շաթիրյանը, հայ արձակագիր, դրամատուրգ (ծն. 1916 թ.)։

2002 - մահացել է Ռուզան Քյուրքչյանը, հայ քանդակագործ

2015 - Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։