կարևոր
1174 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 00:53

Առաջիկա 5 օրվա եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ից 8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 6-ից 8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև: