կարևոր
1696 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 00:36

Արցախում զինվոր է զոհվել

Արցախում զինվոր է զոհվել

Դեկտեմբերի 5-ի՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային կրակոցից մահացել է ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին: