Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ընդդիմադիր 2 դաշինքը հաղթել է ՔՊ-ին։
Վերջնական տվյալները հետևյալն են․
«Ախուրյան» դաշինք («Երկիր ծիրանի» - «Համերաշություն»)՝ 3832
«Հաղթանակ» (ՀՅԴ - «Վերածնվող Հայաստան») դաշինք՝ 2810
ՔՊ՝ 6217:
Արդյունքում՝ երկու ընդդիմադիր դաշինքը կոալիցիա կկազմի: Դաշինքների ընդհանուր ձայները 6642 է՝ 425 ձայնով գերազանցում է ՔՊ-ի ստացած ձայներին։
Շիրակի մարզի միավորվող համայնքերի թվում են Ախուրյանի 8 գյուղ՝ Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Կամո, Արևիկ, Այգաբաց՝ Ախուրյան վարչական կենտրոնով:
ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է Առափի համայնքի ղեկավար, նախկին ՕԵԿ-ական, 64-ամյա Ալբերտ Այվազյանը, որը 1996 թվականից ղեկավարում է Առափի համայնքը։
«Ախուրյան» դաշինքի թեկնածուն Ախուրյանի 25 տարվա համայնքապետ, ՀՅԴ անդամ, 63-ամյա Արծրուն Իգիթյանն է։
«Հաղթանակ» դաշինքի թեկնածուն Մարմաշեն խոշորացված համայնքի 53-ամյա ղեկավար, դարձյալ ՀՅԴ-ական Կարեն Արշակյանն է։ Նա 1992 թվականին և մասնակցել է արցախյան պատերազմներին։ Զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հիմնելով «Շիրդայմոնդ» ՓԲԸ ադամանդագործական գործարանը, այնուհետ «Վեգա» էլեկտրատեխնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառասրահը ու ֆերմերային տնտեսություն (ազնվամորու օրգանիկ այգի, ջայլամաբուծություն): «Հաղթանակ» դաշինքը ստեղծվել է «Վերածնվող Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների համաձայնությամբ։