կարևոր
3859 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-06 00:13

Գարիկ Սարգսյանը պարտվեց Ուրցաձորում և Լանջանիստում

Գարիկ Սարգսյանը պարտվեց Ուրցաձորում և Լանջանիստում

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը եւս ջախջախիչ պարտություն է կրել:

ՔՊ-ի օգտին քվեարկել է 420 մարդ, իսկ «Հզոր համայնք»-ի օգտին 728, «Հանրապետություն»-ը ստացել է 120 ձայն:

«Հզոր համայնք»-ի ցուցակն առաջնորդում է Սպարտակ Թարթիկյանը»: Ցանկում է նաեւ Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը հեղափոխությունից առաջ հայտնվեց իշխանության թիրախում, նրան հրաժարական պարտադրեցին:

Իսկ Արարատի մարզի Վեդի համայնքի Լանջանիստ համայնքում «Հզոր համայնք» նորաստեղծ կուսակցության օգտին քվեարկել է 22, ՔՊ-ի՝ 17 եւ չորս հոգի էլ Հանրապետություն կուսակցության թեկնածուի օգտին: