կարևոր
6229 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-05 23:50

Գավառ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց

Գավառ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց

Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքում գրեթե բոլոր տեղամասերի (բացի 1-ից) հաշվարկի արդյունքում թեկնածուները ստացել են, ըստ նախնական տվյալների, հետևյալ ձայները․

Գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյան – 51 տոկոս։
Քաղաքացիական պայամանագիր (ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյան) – 40 տոկոս։
«Մեր համայնքը» դաշինք 6 տոկոս։
Անվավեր – 3 տոկոս։

Գավառում ընտրապայքարին մասնակցում են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի ներկա համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Գուրգեն Մարտիրոսյանը անկուսակցական է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում և որպես համայնքապետի թեկնածու է առաջադրվել ԱԺ պատգամավոր, նշված կուսակցության անդամ Նարեկ Գրիգորյանը: Նարեկ Գրիգորյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: 2018-2020թթ. եղել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի տեղակալը: 

«Մեր համայնքը» դաշինքը բաղկացած է «Համերաշխություն» և «ՀՅԴ» կուսակցություններից։