կարևոր
2212 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-05 23:19

Մեծամորի ՀՅԴ թեկնածուն իր գյուղում ջախջախիչ հաղթանակ է տարել

Մեծամորի ՀՅԴ թեկնածուն իր գյուղում ջախջախիչ հաղթանակ է տարել

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ գյուղում (15/14)  546 մասնակից է գրանցվել։ 

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. ՀՅԴ՝ 453
  2. ՔՊ՝ 72
  3. Անվավեր՝ 21:

Հիշեցնենք՝ Այգեշատը Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՅԴ համամասնական ցանկը գլխավորող Արամայիս Մխիթարյանի հայրենի գյուղն է։

Հիշեցնենք, որ Դաշնակցությունը ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունն է: ՀՅԴ թեկնածուները և դաշինքները հայտարարություն էին տարածել, որով բացառել են ՔՊ կուսակցության ավագանու հետ որևէ համագործակցություն: