կարևոր
2773 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-05 21:43

Ապարանի 4 գյուղում ՔՊ պարտվում է «Կարեն Եղիազարյան» դաշինքին

Ապարանի 4 գյուղում ՔՊ պարտվում է «Կարեն Եղիազարյան» դաշինքին

Ապարան խոշորացված համայնքից նախնական թվեր է նեկայացնում Yerevan.Today-ի թղթակիցը ։

Ձորագլխում «Կարեն Եղիազարյան» դաշինքը ստացել է 138 ձայն, ՔՊ՝ 37,

Նիգավանում «Կարեն Եղիազարյան» դաշինքը ստացել է  187, ՔՊ 105 

Վարդենիսում «Կարեն Եղիազարյան» դաշինքը ստացել է  240, ՔՊ՝ 68

Երնջատափ «Կարեն Եղիազարյան» դաշինքը ստացել է  163, ՔՊ՝ 38

«Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Եղիազարյանը, որը գործող համայնքապետն է։ 

ՔՊ-ն Ապարանում գրանցել է 50 թեկնածուի ցուցակ, որից 8-ն անկուսակցական, «Կարեն Եղիազարյան» դաշինքի ցուցակը 57 թեկնածուից է բաղկացած, որից 13-ն անկուսակցական են, 18 թեկնածու՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն են ներկայացնում, մնացածը՝ «Քրիստոնյա Հայաստան» կուսակցությունից են։