կարևոր
8680 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-05 21:25

Վարդենիսի 3 ընտրատեղամասում ՔՊ-ն պարտվել է

Վարդենիսի 3 ընտրատեղամասում ՔՊ-ն պարտվել է

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի երեք գյուղում ՔՊ-ն պարտվել է․  

  1. Արբունք գյուղի տվյալները․  «Միասնական Վարդենիս» - 113, ՔՊ – 14, «Ահարոն Խաչատրյան» դաշինք – 56
  2. Դարբունք գյուղի տվյալները․  «Միասնական Վարդենիս» - 46, ՔՊ – 10, «Ահարոն Խաչատրյան» դաշինք – 25
  3. Ավազան գյուղի տվյալները․  «Միասնական Վարդենիս» - 58, ՔՊ – 27, «Ահարոն Խաչատրյան» դաշինք – 25

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը։ Նա համայնքը ղեկավարել է 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբերը։ 

Այսօր Հայաստանի 36 խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: