կարևոր
2587 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-05 21:05

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 42,48 տոկոսը

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 42,48 տոկոսը

Ժամը 20։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42,48 տոկոսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։

Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 69,78 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 3509-ը։
Ամենապասիվը Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 20.73 տոկոս։  Ընտրելու իրավունք ունեցող 44 452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 8214-ը։

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակված են, սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը: 

Այսօր Հայաստանի 36 խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: