կարևոր
598 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-05 21:13

Մեծամորի 15/08 տեղամասում հաղթել է ՀՅԴ-ն

Մեծամորի 15/08 տեղամասում հաղթել է ՀՅԴ-ն

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Մրգաշատ գյուղի 15/08 ընտրատեղամասում, ըստ նախնական տվյալների, մասնակիցների թիվը 1251 է, մասնակցել է 407 ընտրող, որից ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 248, ՔՊ-ի օգտին՝ 154, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։

Նշենք, որ Մեծամորում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ՀՅ Դաշնակցություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Հիշեցնենք, որ Դաշնակցությունը ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունն է: ՀՅԴ թեկնածուները և դաշինքները հայտարարություն էին տարածել, որով բացառել են ՔՊ կուսակցության ավագանու հետ որևէ համագործակցություն: