կարևոր
1255 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-05 20:43

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Ֆրեդի գոլով

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Ֆրեդի գոլով

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Քրիսթալ Փելասին» ու նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ։

Առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց, ու թիմերն ընդմիջման գնացին գոլազուրկ։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն 77-րդ րոպեին․ Գրինվուդի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆրեդը։ Կարմիր սատանաների թիմը վաստակեց իր առաջին 3 միավորը Ռալֆ Ռանգնիկի գլխավորությամբ։

Այս խաղից հետո ՄՅՈՒ-ն 24 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է, իսկ «Քրիսթալ Փելասը» 16 միավորով՝ 12-րդը։