կարևոր
3526 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-05 19:35

Փոխմարզպետ Վահան Զարոյանն անարգել և ապօրինի մտել է Վարդենիսի ընտրատեղամասերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Միասնական Վարդենիս» դաշինքի վստահված անձն ահազանգում է, որ Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանն անարգել և ապօրինի մտել է Վարդենիսի ընտրատեղամասերից մեկը, զննել ցուցակները և ճշգրտել, թե ովքեր են մինչ այդ պահը ներկայացել քվեարկության, այնուհետև դրսում հեռախոսով սկսել սրան-նրան զանգահարել և ցուցումներ տալ:  

Գեղարքունիքի մարզից Yerkir.am-ին հայտնում են, որ փոխմարզպետն ամբողջ օրը տարբեր ընտրատեղամասերում զբաղված է եղել նույն գործով:

Նշենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3 ուժ՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը և ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:  

Հիշեցնենք՝ Վահան Զարոյանին Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ էր նշանակել 2021 թ. հոկտեմբերի 26-ին: