ՏԻՄ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 20.75 տոկոսը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի կայքից։
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թումանյան համայնքում 45.30 տոկոս, այնուհետև Ապարանում 37.65 տոկոս, Վայքում 37.30 տոկոս։
Վանաձորում 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 17.84 տոկոսը։
Ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Արարատում 7.36 տոկոս, Էջմիածնում` 10.94 տոկոս։
Այսօր Հայաստանի 36 խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են: Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: