կարևոր
1609 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-05 15:25

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի թեկնածուն՝ ընտրատեղամասում. ոստիկանությունը բերման է ենթարկել մեկ անձի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի թեկնածուն՝ ընտրատեղամասում. ոստիկանությունը բերման է ենթարկել մեկ անձի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի թեկնածու Համբարձումյան Մարիամը Գավառի 19/5 ընտրատեղամասի դիմաց լրագրողին մենկաբանել է, որ ընտրատեղամաս է մտել, քանի որ ահազանգ է եղել միջադեպի մասին: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էլ սկզբում ժխտեց, հետո չբացառեց, որ թեկնածուն, հնարավոր է, ներս է մտել, բայց ինքը չի նկատել: Հավելենք, որ միջադեպը կապված է եղել ընտրողներից մեկի կողմից հեռախոսով քվեաթերթիկը նկարելու հետ: 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը նշել է, որ բավականին երկար բանավեճից հետո խախտումն արձանագրվել է, եւ ոստիկանությանը հաղորդում է տրվել։  ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 09.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ընտրատեղամաս եկած անձանցից մեկը քվեարկելուց հետո բջջային հեռախոսով նկարահանել է քվեաթերթիկը։ Վարդենիսի բնակիչ, 29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։  

Հավելենք, որ Գավառում ընտրություններին մասնակցում են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» անվամբ դաշինքները եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքում միավորվել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Արդարություն» կուսակցությունը։ Դաշինքը գլխավորում է Գուրգեն Մարտիրոսյանը՝ անկուսակցական, Գավառի գործող համայնքապետ։ Ապա՝ Մարիամ Համբարձումյանն է՝ անկուսակցական, Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն։ Գրիգոր Դաշտոյան՝ անկուսակցական,«Գեղարեգ» հ/կ նախագահ։ Անդրանիկ Գրիգորյան՝ «Քաղաքացու որոշում», «Գազպրոմ Արմենիա» Գավառի ԳԳՄ։ Արսեն Վարդանյան՝ «Քաղաքացու որոշում», «Հայաստան դոսաֆ» հ/կ-ի Գավառի ավտոդպրոցի տնօրեն։ Լուսինե Բախտիկյան՝ «Քաղաքացու որոշում», Գավառի համայնքապետարանի գլխավոր մասնագետ։ Գրիգոր Բոշյան՝ «Քաղաքացու որոշում», Գավառի համայնքապետի տեղակալ։