կարևոր
1984 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-05 14:43

Այս պահին ընթացող ՏԻՄ ընտրություններում նիկոլի հենարանը տասը տեր ու կուսակցություն փոխած քաղաքական դեգրադանտներն են. Լիլիթ Գալստյան

Այս պահին ընթացող ՏԻՄ ընտրություններում նիկոլի հենարանը տասը տեր ու կուսակցություն փոխած քաղաքական դեգրադանտներն են. Լիլիթ Գալստյան

ՀՀ Աժ Հայաստան խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն անդրադարձել է այսօր Մասիսում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանի հայտարարություններին, թե Նիկոլը չի հանձնել հողերը: Լրագրողի դիտարկամանը՝ որպես ազատամարտիկ, որպես Շուշին և Հադրութը ազատագրած մարդ, ինչպե՞ս է վարաբերվում այն հանգամանքին, որ հողեր հանձնողի համբավ ունի իշխանությունը, որին ներկայացնում է նա, ՔՊ-ական թեկնածուն պատասխանել է «Արցախը դեռ այն ժամանակ Տեր-Պետրոսյանն է հանձնել»։

Լիլիթ Գալստյանը գրում է.

«նԻԿՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ․․․

Այ այսպիսի մարդկային ու մտավոր գաճաճների վրա է հենված նիկոլի իշխանությունը։

Էս անբարոյական, անսկզբունք, ջրի վրա միշտ մնացող տեսակը/ իսկ դուք գիտեք, թե ինչն է ջրի վրա երկար ժամանակ անխորտակ մնում/, լինելով սոցիումի համար վտանգավոր, ապաբարոյականացնող տարր, դեգրադացիայի է ենթարկում մեր հասարակությանը, կործանում արժեքային կողմնորոշիչները։

Եվ պատահական չէ, երեկ լրահոսում հայտնված այն մեկ այլ մտավոր գաճաճի հայտարարությունը, թե թուրքը իր թոռներին էլ կոտորի, մեկա՝ նիկոլն ա․․․։

Հանրության մեջ մեկ-երկու հոգեխանգարմունք ունեցողի գոյությունը բնական է, բայց մեր հասարակության ինքնամերժող դեգրադացիան հատել է բոլոր կարմիր գծերը։

Այս պահին ընթացող ՏԻՄ ընտրություններում նիկոլի հենարանը տասը տեր ու կուսակցություն, Ազատամարտը թալանի, անձնական բարեկեցության ու զոռբայության աղբյուր դարձրած, սոցիալական և քաղաքական դեգրադանտներն են»։