կարևոր
2107 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-05 14:32

Դաշնակցությունը ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունն է

Դաշնակցությունը ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունն է

ՏԻՄ ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցում է 19 համայնքում: ՀՅԴ-ն ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունն է: 

Ակնհայտ է՝ օրվա իշխանություններն իրենց ազգադավ և աղետալի հետևանքներով լի քաղաքականությունը փորձում են տեղայնացնել կամակատար պաշտոնյաների և ավագանիների միջոցով:

Ելքը հետևյալն է՝ որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններում մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու դրա վերարտադրմանը նպաստող կուսակցություններին ու դաշինքներին:

«Սիրելի հայրենակիցներ, համակիրներ, ընկերներ, կոչ եմ անում առաջիկա ընտրություններին ձեր քվեն տալ այն քաղաքական ուժերին և դաշինքներին, որոնք ունեն կամք և վճռականություն այս չարիքի կառավարության դեմ պայքարելու, երկրի անկումը կասեցնելու և հետագա վտանգներն ու ապօրինությունները կանխելու համար:

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն այս իշխանություններին ԴԻՄԱԴՐԵԼՈՒ և ձեր կամքը ցուցադրելու հերթական հնարավորություն է՝ հանուն ձեր համայնքի և Հայաստանի բարօրության»,- գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են: Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: