կարևոր
1639 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-05 13:15

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Արմավիրում, որտեղ միայն ՔՊ-ն է

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Արմավիրում, որտեղ միայն ՔՊ-ն է

Ժամը 11-ի դրությամբ Հայաստանի 36 համայնքում ընդհանուր առմամբ մասնակցությունը կազմել է 6.15 տոկոս։

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Արմավիրում, որտեղ 3 ժամում ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 1,87 տոկոսը՝ 808 ընտրող: Այստեղ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիրը»:

Մասնակցության ցածր ցուցանիշով հաջորդը Վաղարշապատն է։ Այստեղ քվեարկել է ընդամենը 1359 մարդ, կամ՝ ընտրողների 3.14 տոկոսը։ Ցածր մասնակցության առումով երրորդ տեղում է Արմավիրի Խոյ համայնքը, որտեղ ընտրություններին մասնակցել է 3.16 տոկոսը։

Ամենաբարձր մասնակցությունը եղել է Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ 16,07 տոկոս, երկրորդ տեղում Նոյեմբերյանն է՝ 11.11 տոկոս, իսկ երրոդ տեղում՝ Ապարանը՝ 11.08 տոկոս: