կարևոր
934 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-05 12:00

Մարմարաշեն գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ

Մարմարաշեն գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 00։04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտակայքում, բախվել են «BMW» (վարորդ՝ Գ․ Ե․, ծնված 1982 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Ե․-ն (ծնված 1996 թ․) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:20-ին, մարվել՝ 00:31-ին: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան այրվել է:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: