Այսօր 2021 թվականի դեկտեմբերի 5-ն է, տարվա 339-րդ (նահանջ տարիներին՝ 340-րդ) օրն է։ Տարվա ավարտին մնում է 26 օր։
1936թ.-ին ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը։ Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն։
1901թ.-ին ծնվել է Ուոլթ Դիսնեյը, ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ, հնչյունավորող, մուլտիպլիկատոր, ձեռնարկատեր, մշակութային բրենդ և բարերար։
1946թ.-ին ծնվել է Խոսե Կարերասը, իսպանացի օպերային երգիչ (տենոր), որը հայտնի է Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունների իր մեկնաբանություններով։
1965թ.-ին ծնվել է Վահան Արծրունին, հայ երաժիշտ, երգահան
1791թ.-ին մահացել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, դասական երաժշտության կոմպոզիտոր (ծ.1756):
1837թ.-ին մահացել է Հակոբ Շահեն-Ջրպետյան, հայագետ (ծ.1772, Ուրֆա)։
1926թ.-ին մահացել է Կլոդ Մոնե, ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից (ծ. 1840)
2013թ.-ին մահացել է Նելսոն Մանդելաn, Հարավ Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1993) (ծ.1918)։