Վերջին մեկ օրում կատարվել է 5 077 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք, առողջացել է 667 քաղաքացի, արձանագրվել է մահվան 14 դեպք:
Հայաստանում նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 հազար 723 դեպք, որից 321 հազար 106-ը`առողջացման, 7 683-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից նույն ժամի դրությամբ փաստացի բուժում է ստանում 10 հազար 729 բուժառու:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 401 հազար 971-ի: