կարևոր
1378 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-04 22:20

Արցախի կարգավիճակն ու ՀՀ անվտանգության հարցերը ՀՅԴ դատի հանձնախմբերի օրակարգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւան-Սյունիք-Արցախ հնգօրյա  ՀՅԴ  Բյուրոյի Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովը պատահական չէր, որ մեկնակեց Երեւանում, շարունակվեց Սյունիքում ու ավարտվեց Արցախում:  Սյունիքի, Արցախի Հայաստանի այլ  հատվածների  անվտանգության, արցախյան գոյամարտի ընթացքում ու հրադադարից հետո շարունակվող  մարդու իրավունքների խախտումների, գերեվարված անձանց, Արցախի կարգավիճակի, Ադրբեջանի գործած բոլոր անօրինականությունների այդ թվում  հայերի հետքերը վերացնելու, մշակութային ցեղասպանության ընթացքը աշխարհին ներկայացնելու, ահռելի աշխատանք կա:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների աշխարհի տարբեր ծագերում աշխատող մեր հայերնակիցները հավաքվել էին խորհհրդակցելու խնդիրները հավաքագրելու եւ լուծումները փնտրելու: Ինչ աշխատանք տարվեց պատերազմի ընթացքում ու ինչ պետք է արվի նոր իրավիճակում: Դաշնակցության Կանադայի Հայ դատի  հանձնախմբի աշխատանքը պատերազմի ընթացքում ավելին է եղել, քան ցույցեր կազմակերպելը, այստեղ հայտնաբերել էին, որ այն ընկերությունը, որը պահեստամասեր էր մատակարարում Թուրքիային իր երկրում տեղյակ չի պահել, որ այդ մասերն օգտագործվում են թուքական բայրաքթարների մեջ

Այս պահին բացի քարոզչական ծավալուն աշխատանքը օտար երկրներում ապրող մեր հայրենակիցները շարունակում են ամրապնդել նաեւ Արցախում ապրելու նկատմամբ հավատը: Պետիկ Պետրոսյանը նշում է, որ գործող բարեկամության խումբը շարունակում է աշխատել։

Իսկ Արցախում ու Սյունիքում շարունակում են ապրել: Գորիսի «Կանանց ռեսուրս» կենտրոնն է, մինչ պատերազմը ծրագիր ուներ կանանց ու երեխաների շրջանում վերականգնել հայկական ավանդական ձեռագործը, մաքուր բրդից թել մանելու միջոցով ստանալ մաքուր արտադրանք, հիմա կենտրոնը տուն ու աշխատատեղի է դարձել նաեւ Արցախում կորուստներ կրած ու կյանքը վերկանագնող կանանց համար: Գորիսում աշխատում են, թեեւ իրավիճակը գրեթէ մեկ տարի արդեն սահմանամերձ դարձած համայանքներում  սուր են։

Խորհրդաժողովի պատվիրակները Արցախ հասան, ճանապարհին տեսնելով  անվտանգային նոր իրավիճակը,  խաղապահների ներկայությունը,անցան օկուպացված Շուշիի կողքով։ Մուտքը Ստեփանակերտ Եղբայրական պանթեոնից սկսվեց, ուր ծաղիկներ խոնարհեցին թե՛ առաջին , թե՛ մյուս  պատերազմների զոհերի շիրիմներին: Ծաղիկներ խոնարեցին Արցախի հանրապետության Խորհրդարանի Առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հուշարձանին: Այնուհետեւ մեկնեցին Արցախի խորհրդարան, ուր խորհրդարանի խմբակցությունների, Արցախի արտգործնախարարի, Թեմի առջնորդի մասնակցությամբ պետք է տեղի ունենար խորհրդաժողովի վերջին տեղեկատվությամբ, հարց ու պատասխանով  հագեցած նիստը: Այն մեկնակեց Արցախի ու Հայաստանի պետական հիմներով ու տեւեց ավելի քան 4 ժամ: Պատվիրակները տեսան, որ Արցախում շարունակում են ապրել, տարբեր գուղերից ու կորսված քաղաքներից Ստեփանակերտում, հաստատաված, նախկինում էլ Ստեփանակերտում ապրած ընտանիքների երեխաները դպրոց են հաճախում: Մեր նկարահանող խումբը սուղ ժամանակի մեջ անսպասելի մտավ 8րդ դպրոց, ուր 3րդ դասարնցիները  ինքնաթելադրություն էին գրում.

Ստեփանակերտն ապրում է ինչպես, որ կա, օրվա իրավիճակն ընդունած, բայց չհամակերպված։ Դաշնակցության Հայ դատի հանձնախմբերից Բրույսելի բարեկամության խմբի աջակցությամբ  նորոգված  դպրոցները այցելելուց հետո Բելգիայի համայնքի ներկայացուցիչ Պետիկ Պետրոսյանը եւս միացավ այլ երկրներից ընկերներին,ովքեր հրավիրվել էին տեղահանվածների ու զոհվածների համար կառուցվող  բնակարանների  շինհրապարակներ:

Մանրամասները՝ տեսանյութում։