կարևոր
949 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-04 21:22

Ադրբեջանական կողմը Արցախին է փոխանցել Ճարտար քաղաքի բնակչի դին

Ադրբեջանական կողմը Արցախին է փոխանցել Ճարտար քաղաքի բնակչի դին

Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին՝ ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը:

Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև սպանել նրան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինվորականները բռնություն էին գործադրել ու սպանել  Ճարտար քաղաքի բնակչին։