կարևոր
3934 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-04 20:45

Ինչի դիմաց են վերադարձել հայ ռազմագերիները

Ինչի դիմաց են վերադարձել հայ ռազմագերիները

Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել «ականապատ դաշտերի և օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի Հանրապետության այլ տարածքների քարտեզները»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով՝ Ադրբեջանի Անվտանգության ծառայության հաղորդագրությանը։

Գերատեսչությունը նշել է, որ քարտեզները ադրբեջանական կողմին են փոխանցվել «բանակցությունների արդյունքում»։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցում ցուցաբերած միջնորդության համար» ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանից 10 հայ ռազմագերի է վերադառնում Հայաստան, հայտնի են նրանց անունները։