կարևոր
589 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-04 19:16

Ինչո՞ւ պատերազմ․ կարճամետրաժ ֆիլմ, որի հերոսն է Աշոտ Մինասյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ինչու՞ պատերազմ» կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է 2016 թվականին: Ֆիլմի գլխավոր հերոսը Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն է, նույն ինքը «Աշոտ երկաթը»:

Արցախյան 3 պատերազի մասնակից, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը գլխավոր հերոս է ոչ միայն ֆիլմում, այլ նաեւ մարտի դաշտում: Ահա այսպես է ջոկատի հրամանատարի մասին խոսում ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառման վերաբերյալ դատախազության բողոքը, որի հետեւանքով Արցախյան 3 պատերազմի մասնակիցը կալանավորվել է եւ անազատության մեջ է:

«Չկրակված փամփուշտներ» ֆիլմում Աշոտ Մինասյանի ներկայությունը ոչ միայն կենսագրական խորհուրդ ունի, այլ նաեւ նրա միջոցով է ցուցադրվում՝ ինչպես են նվիրյալները հավաքվում մի դրոշի եւ գաղափարի շուրջ եւ մեկնում պատերազմ:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։