կարևոր
1288 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-04 18:23

Արցախի դպրոցներում ուսումնական գործընթացը կիրականացվի է առկա ձևաչափով․ ԱՀ ԿԳՄՍ

Արցախի դպրոցներում ուսումնական գործընթացը կիրականացվի է առկա ձևաչափով․ ԱՀ ԿԳՄՍ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. դեկտեմբերի 6-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ հնգօրյա ռեժիմով։

25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։

Այն աշակերտները, ովքեր ներառված են ռիսկային խմբում ու չեն կարող մասնակցել ուսուցման առկա տարբերակին, և այն աշակերտները, որոնց ուսուցիչները ևս պատկանում են ռիսկային խմբին կամ COVID-19-ի կոնտակտավոր են, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպված առցանց դասընթացներին։

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները շարունակելու են գործել հեռավար եղանակով՝ բացառությամբ անհատական պարապմունքներ իրականացնող ուսումնական հաստատությունների։

Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը առայժմ շարունակվելու է մնալ դադարեցված, սակայն հակահամաճարակային կանոնների պահպանման պարագայում հնարավորություն կընձեռվի անցնել բնականոն աշխատանքի։

Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը, պատվաստվել՝ վերականգնելով հանրապետության բնականոն կենսագործունեությունը: