կարևոր
586 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-04 17:34

3950 նոր դեպք, 40 մահ. կորոնավիրուսային իրավիճակն այսօր Վրաստանում

3950 նոր դեպք, 40 մահ. կորոնավիրուսային իրավիճակն այսօր Վրաստանում

Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք։

Տվյալները ստացվել են ավելի քան 54,4 հազար թեստերի հիման վրա։

Վրաստանում համաճարակի սկզբից  հայտնաբերված վարակման դեպքերի թիվը շաբաթ առավոտյան հասել է 861 883-ի։

Մեկ օրում եւս 40 պացիենտ մահացել է։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 12298-ի։

Ապաքինվել է 2014 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 801 864-ի։