Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը գրել է․
«Նայում եմ որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններին Փաշինյանի ընտրական ցանկերը, առաջին համարների անունները: Այ երդվյալ սկզբունքային նորաթուխ քաղ․պայմանագրայիններ, ախր ձեզ իրական կյանքում ճանաչողներ կան, ձեր քաղաքական ու համայնքապետական կյանքից տեղյակ մարդիկ կան, էդ մոռացա՞ք մի քանի տարի առաջ ո՞ր կուռքերին էիք երկրպագում, ու՞մ անունով էիք երդվում։ Վայ ձեզ տղամարդ ասողին:
Չնայած մի կողմից էլ ուրախ եմ։ Եթե Փաշինյանի հույսը դուք եք, ուրեմն ինքն արդեն հասկանում է, որ ճամպրուկները հավաքելու պահը մոտենում է»։