12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջասենյակում հրդեհ է բռնկվել, մահճակալին հայտնաբերվել է տան բնակիչ Ռ․ Խ․-ի (ծնված 1947 թ․) դին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։50-ին։ Ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է տան բնակիչ Ռ․ Խ․-ի (ծնված 1947 թ․) դին։
Այրվել են երկու մահճակալ, ջերմահարվել՝ մեկ պահարան։