կարևոր
1411 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-04 14:43

Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել

Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքոնիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Ասյա Մ-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 43 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Արսեն Գ-ի վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մեքենավարի վարած գծերի վերանորոգման գնացքին (Դրեզդեն)։ 

Վթարի հետևանքով Ասյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։