Կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» հիմնամանրէի իրական սպառնալիքի մասին պատկերացում կազմել հնարավոր կլինի միայն Նոր տարում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի կառավարությանը կից խորհրդատվական խմբի գիտնականները:
Գրիպի համաճարակի մոդելավորման Բրիտանական գիտական խմբի փորձագետները ենթադրում են, որ մոտ մեկ ամիս կպահանջվի, որպեսզի պարզեն, թե որքանով է վտանգավոր «Օմիկրոն»-ի շտամը, հոսպիտալացումների ո՞ր մակարդակն է այն առաջացնում եւ ինչպե՞ս է շրջանցում արդեն գոյություն ունեցող իմունիտետը: Գիտնականների խոսքով՝ եթե մեկ ամսից «Օմիկրոն»-ի պատճառով հոսպիտալացումների կտրուկ աճ չգրանցվի, ապա հնարավոր կլինի «հանգստանալ»:
Ըստ փորձագիտական խմբի՝ իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում դա նկատելի կլինի շատ ավելի վաղ՝ մի քանի շաբաթվա ընթացքում: