կարևոր
2158 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-04 13:37

Այսօր Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն է

Այսօր Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրը։

Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում: 

Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը: