12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ձեր գործը կրկնակի, եռակի դժվարացել է, որովհետև եթե առաջ թե՛ ՀՀ, թե՛ ԱՀ արտգործնախարարությունները և Հայ դատի հանձնախմբերն աշխատում էին միասին ձեռք-ձեռքի տված, ապա հիմա դուք պետք է աշխատեք և՛ Հայ դատի, և՛ իրենց փոխարեն: Այս մասին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը՝ ուղջունելով խորհրդաժողովի գումարումն Արցախում:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գիտեք ինչով է զբաղված և շատ անգամ պետական տեսակետը, և մեր ազգային նպատակները չեն համընկնում: Ինչ վերաբերում է Արցախին, Արցախի և ՀՀ արտգործնախարարությունների միջև խզում կա: Դուք պետք է իրականությունն իմանաք: Ցանկացած հիվանդություն հնարավոր է բուժել միայն այն դեպքում, եթե ճիշտ ախտորոշում ես անում»,- ասել է Արթուր Մոսիյանը:
Նրա խոսքով՝ խորհրդաժողովը լավագույն հարթակն է Արցախի ներկայացուցչությունների և Հայ դատի հանձնախմբերի համագործակցության հարցը բարձրացնելու, այդ առումով ԱՀ ԱԳՆ ակնկալիքները հասկանալու համար:
Արթուր Մոսիյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայ դատի հանձնախմբերին ու գրասենյակներին դժվար աշխատանք է սպասվում:
«Դրսի խրամատը պիտի պահեք, մինչև մենք ներսում եղածը մաքրենք, հակահայկական տարրերից կարողանանք ազատվել, այն ժամանակ մենք միասին հաղթանակներ կտոնենք, մինչև այդ պիտի մաքառենք, պայքարենք, ինչքան հնարավոր է»,- իր ողջույնի խոսքում ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Երևանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը: Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները շարունակեց Գորիսում, իսկ դեկտեմբերի 2-ից՝ Արցախի Հանրապետությունում։