կարևոր
529 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-04 11:50

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել

Արցախում դեկտեմբերի 3-ին կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 102 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24899 քաղաքացու հետազոտություն, որից 4173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: