կարևոր
1459 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-04 10:43

Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը

Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը

Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հարցին` Ստոկհոլմում կայացա՞վ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, նա պատասխանել է.

«ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»։

Խոսնակը չի պարզաբանել նախապես հայտարարված հանդիպման չկայանալու պատճառը:

Հիշեցնենք, որ Վահան Հունանյանը երկու օր շարունակ, Շվեդիայի մայրաքաղաքում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում չէր բացառում Միրզոյան-Բայրամով հանդիպումը, իսկ ավելի վաղ դրա մասին հայտարարել էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչը։ Ավելի ուշ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունից պարզ է դարձել, որ հանդիպումից հրաժարվել է ադրբեջանցի պաշտոնյան։ Պատճառը դեկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցն է Արցախ եւ Արցախի իրենց գործընկերների հետ համատեղ նիստը։