կարևոր
1072 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-04 10:20

ՌԴ դեսպանը Հայաստանից հետ է կանչվելու. «Հրապարակ»

ՌԴ դեսպանը Հայաստանից հետ է կանչվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա Հայաստանում դեսպան է նշանակվել 2018 թվականի ապրիլին, եւ թվում է` «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի մեջ տեղավորվում է նրա հետկանչը, քանի որ դիվանագետների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է 3 տարով, եւ Կոպիրկինի 3 տարին արդեն լրացել է:

Սակայն, եթե պետությունը գոհ է իր ներկայացուցչից, այդ պայմանագիրը, որպես կանոն, երկարացվում է: Իսկ ռուսական դեսպանները, որեւէ «չեպե» չլինելու դեպքում, անպայման շարունակում են աշխատել դեսպանընկալ երկրներում: Այս դեպքում, ըստ ամենայնի, կան դժգոհություններ, եւ գործող դեսպանի հեռանալը նաեւ դրանով է պայմանավորված լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: