20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը գրել է.
«Բոլոր ընկերներիս, հարազատներիս, բարեկամներիս, ովքեր վստահել, հավատացել, չեն դավաճանել ինձ և մինչև վերջ կողքիս են ու չեն պատրաստվում մեր պայքարը կիսատ թողնել:
Ընկերաբար, բարակամաբար կոչ եմ անում՝ դեկտեմբերի հինգին կայանալիք Արտաշատ խոշորացված համայնքի ընտրություններին իրենց քվեն տալ Դաշնակցությանը` համար 5-ին։
Դավաճանության, ուրացման, առնետավազքի, հայրենազրկման, խարխլված ու անկում ապրող պետականության այս ընթացքը կասեցնողն ու շրջողը ձեզանից յուրաքանչյուրն է իր քվեով, Դաշնակցության հետ ու Դաշնակցության միջոցով։
Մենք գնալու ենք մինչև վերջ և եթե պետք է գարունը մեր հայրենիքում մի ծաղկով բերենք, ուրեմն մի ծաղկով կբերենք»։