կարևոր
2176 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-03 23:38

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն այս իշխանություններին դիմադրելու հերթական հնարավորությունն է. Իշխան Սաղաթելյան

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն այս իշխանություններին դիմադրելու հերթական հնարավորությունն է. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը գրել է.

«Սիրելի' հայրենակիցներ

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի խոշորացված 36 համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Այդ ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցում է 19 համայնքում:

ՀՅԴ-ն ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հայտ ներկայացրած ընդդիմադիր կուսակցությունը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանուն իր իշխանության պահպանման, վերարտադրման ու ընդլայնման, օգտագործելով պետական և վարչական ողջ լծակներն ու ռեսուրսները, ամեն գնով ձգտում է նվաճել ՏԻՄ-երը:

Ակնհայտ է՝ օրվա իշխանություններն իրենց ազգադավ և աղետալի հետևանքներով լի քաղաքականությունը փորձում են տեղայնացնել կամակատար պաշտոնյաների և ավագանիների միջոցով:

Ելքը հետևյալն է՝ որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններում մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու դրա վերարտադրմանը նպաստող կուսակցություններին ու դաշինքներին:

Սիրելի հայրենակիցներ, համակիրներ, ընկերներ, կոչ եմ անում առաջիկա ընտրություններին ձեր քվեն տալ այն քաղաքական ուժերին և դաշինքներին, որոնք ունեն կամք և վճռականություն այս չարիքի կառավարության դեմ պայքարելու, երկրի անկումը կասեցնելու և հետագա վտանգներն ու ապօրինությունները կանխելու համար:

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն այս իշխանություններին ԴԻՄԱԴՐԵԼՈՒ և ձեր կամքը ցուցադրելու հերթական հնարավորություն է՝ հանուն ձեր համայնքի և Հայաստանի բարօրության»։